Ստեղծե՛ք ձեր երազանքի բիզնեսը Dream Factory-ի հետ: Հետադարձ կապ 24/7

Ամրագրել դեմո

Կայքերի ստեղծման գործիք, AI օգնական և Մետավերս՝ բոլորը մեկում✨

Ձեր մուտքը ժամանակակից բիզնես աշխարհ

Ուզո՞ւմ եք ունենալ կայք կամ օնլայն խանութ, որը պատրաստ է ապագային: Dream Factory-ն կյանքի կկոչի ձեր բիզնես երազանքները՝ առաջարկելով վիրտուալ տարածքում բիզնես վարելու հնարավորություն, eCommerce հզոր լուծումներ և հաճախորդների սպասարկում AI-ով։ Եվ այս ամենը՝ մատչելի գնով։

Ստեղծել նախագիծ

POWERED BY

Վիդեոյի հիմն. նկար

eCommerce-ից օգտվելը հիմա ավելի հեշտ է

Powered by

Իմացե՛ք ավելին Ucraft Next-ի մասին

Ստեղծե՛ք ձեր կայքը

Կառուցեք ձեր թվային ներկայությունն այնպես, ինչպես ցանկանում եք՝ landing էջից մինչև eCommerce: Ավելացրեք ապրանքներ, հետևեք պատվերներին և ստացեք օգտակար տեղեկություն իրական ժամանակում մեկ հարթակից: Ucraft-ը կօգնի ստեղծել ձեր կայքը, որպեսզի դուք կենտրոնանաք ձեր բիզնեսը կառուցելու վրա:

Ձեզ անհրաժեշտ բոլոր բիզնես գործիքները

Ստացեք մարքեթինգի գործիքներ և հզոր ինտեգրացիաներ թրաֆիկ գեներացնելու և այցելուներին գրավելու համար: Ucraft Next-ի հուսալի գործիքների շնորհիվ դուք կարող եք մեծացնել ձեր տեսանելիությունը՝ նոր օգտատերեր ձեռք բերելու և հավատարիմ հաճախորդների բազա ստեղծելու համար:

Վաճառե՛ք ինչ ցանկանում եք

Ֆիզիկական ապրանքներից մինչև թվային ապրանքներ, միջոցառումների տոմսեր, ռեստորանի սեղանների և հյուրանոցային սենյակների ամրագրումներ ... Վաճառեք ցանկացած ապրանք կամ ծառայություն մեր հարմարեցվող visual editor-ի միջոցով:

Ձեր eCommerce-ը բլոկչեյնում

Քայլեք դեպի բիզնեսի ապագա Web3-ի հետ, որտեղ բլոկչեյն տեխնոլոգիան հեղափոխում է առցանց առևտուրը: Դուք կունենաք անգերազանցելի անվտանգություն, թափանցիկություն և արդյունավետություն՝ ձեր բիզնեսը տանելով դեպի նորարարության դարաշրջան:

Բարելավեք հաճախորդների աջակցությունը AI-ի օգնությամբ:

Powered by

Իմացե՛ք ավելին Hoory-ի մասին

AI օգնական, որը երբեք չի քնում

Տրամադրե՛ք ձեր հաճախորդներին այն աջակցությունը, որին նրանք արժանի են: Սովորեցրե՛ք Hoory-ին ավտոմատ կերպով պատասխանել հարցերին 24/7 ռեժիմով, հասկանալ բարդ խնդիրներ և հաճախորդներին կապել սպասարկման թիմի հետ:

Ավտոմատացրեք ձեր աշխատանքային գործընթացը՝ խնդիրներն արդյունավետ լուծելու համար

Բարելավե՛ք աշխատանքային գործընթացը՝ հաճախակի տրվող հարցերն արագ և արդյունավետ պատասխանելու համար։ Համագործակցե՛ք ձեր հաճախորդների հետ հարցումների և զրույցների համար նախատեսված ընդհանուր ինբոքսի միջոցով:

Կառավարեք ձեր բոլոր ինբոքսները

Հաճախորդների՝ տարբեր հարթակներից ուղարկվող հաղորդագրությունները հայտնվում են բազմահարթակ ինբոքսում: Վեբ կայքի, Facebook-ի, WhatsApp-ի, Telegram-ի, էլ. փոստի և այլ հարթակներից եկող հաղորդագրությունները կարող եք հավաքել մեկ տեղում:

Ստացեք բովանդակալից հաշվետվություններ, վերլուծություններ և ռազմավարություն

Hoory-ի մանրամասն հաշվետվություններն օգնում են խորությամբ ըմբռնել հաճախորդների վարքագիծը: Դուք կարող եք հետևել նաև ձեր հաճախորդների սպասարկման թիմի աշխատանքին՝ արդյունավետությունը բարձրացնելու համար:

Իմերսիվ վիրտուալ միջավայրեր

Powered by

Իմացեք ավելին FastexVerse-ի մասին

Ունեցե՛ք ձեր սեփական 3D տարածքը Fastexverse-ում

Fastexverse-ն առաջարկում է մանրակրկտորեն նախագծված վիրտուալ միջավայրեր, որոնք կբավարարեն ձեր բիզնեսի բոլոր տեխնոլոգիական պահանջները: Յուրաքանչյուր 3D տարածք հագեցած է մի շարք գործիքներով, որոնք կօգնեն ընդգծել ձեր պրոդուկտի առավելությունները՝ ապահովելով հարմարավետ միջավայր հաճախորդների վիրտուալ շփման համար:

Ucraft Next և Hoory ինտեգրացիաներ

Dream Factory-ն կմիավորի ձեր բոլոր թվային հարթակները մեկ վայրում: Ucraft Next-ում կամ Hoory-ում ստեղծած ձեր նախագիծը, բիզնեսը և AI-օգնականը հեշտությամբ ինտեգրել Fastexerse-ում ձեր թվային տարածության հետ:

Միացե՛ք նորագույն Web3 էկոհամակարգին

Ապահովեք ձեր բիզնեսի թվային փոխակերպումը։ Անցկացրե՛ք հետաքրքիր սեմինարներ, գործնական հանդիպումներ, շնորհանդեսներ և այլ իրադարձություններ, որոնք ձեր հաճախորդներին կտանեն հեռավոր վայրեր: Ընկղմվե՛ք թվային տիեզերքում և դարձեք նոր էկոհամակարգի մի մասը:

Կազմակերպեք միջոցառումներ և հանդիպումներ ձեր բիզնեսի վիրտուալ տարածքում

Եղե՛ք մեկ քայլ առաջ և ձեր միջոցառումները կազմակերպեք Fastexverse-ի 3D տարածքում: Ձեր բիզնեսը և ձեր հաճախորդներին տեղափոխեք հետաքրքիր հավաքույթների և քննարկումների աշխույժ առցանց տարածություն, որտեղ գաղափարներն ու վայրերը զարգանում են իրական ժամանակում:

Մեզ վստահում են ավելի քան 300 բիզնեսներ ամբողջ աշխարհում

«Dream Factory-ն ավելին է, քան eCommerce փաթեթ: Այն պարունակում է այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է բարձրակարգ առցանց խանութ ստեղծելու, ձեր հաճախորդներին անգերազանցելի և անհատականացված աջակցություն ցուցաբերելու և նրանց հետ նոր ու հետաքրքիր տարբերակներով հաղորդակցվելու համար»։

Հասնա Ալ Հակիմ

Du Kap-ի հիմնադիր

Ունիվերսալ հարթակ ձեր թվային բիզնեսի հաջողության համար

Վեբ կայքերի նախագծման առաջատար գործիք

Զարգացրե՛ք ձեր առցանց առևտուրը դիզայնի դինամիկ գործիքների, տվյալ շուկային հատուկ հարմարեցումների և անխափան ֆունկցիոնալության շնորհիվ, որն անհրաժեշտ է մարքեթոլոգներին ժամանակակից թվային բիզնեսում աշխատելու և հաջողության հասնելու համար։

Հաճախորդների աջակցում արհեստական բանականության օգնությամբ

Բարձրացրե՛ք ձեր հաճախորդների աջակցության մակարդակը մեր AI օգնականի՝ Hoory-ի միջոցով: Hoory-ն ոչ միայն պատասխանում է հաճախորդների հարցերին, այլև ակտիվորեն աջակցում է նրանց խնդիրների լուծմանը՝ նպաստելով փորձառության բարելավմանը:

Ստեղծեք ձեր սեփական տարածքը վիրտուալ աշխարհում

Մուտք գործե՛ք FastexVerse՝ երազանքների նորարարական վիրտուալ աշխարհ: Կարող եք օգտվել անհատականացված և անընդհատ զարգացող թվային միջավայրից՝ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հաճախորդների հետ հաղորդակցվելու և նրանց հետ գործարքներ կնքելու համար:

Շուտով

CRM & ERP ինտեգրացիաներ

Սահուն կերպով կառավարե՛ք ձեր բիզնեսը CRM և ERP ինտեգրացիաների միջոցով: Dream Factory-ն կենտրոնացնում է ձեր բոլոր հիմնական բիզնես գործառույթները՝ հաճախորդների տվյալներից մինչև առցանց գույքագրում և հաշվապահական հաշվառում:

Միասին ստեղծե՛նք ձեր երազանքի նախագիծը։

Բացահայտեք Dream Factory-ն հիմա։

Ստեղծել նախագիծ