Ստեղծե՛ք ձեր երազանքի բիզնեսը Dream Factory-ի հետ: Հետադարձ կապ 24/7

Ամրագրել դեմո
Articles
25/Dec/2024

ArLeAM-ի ռազմավարական թվային առաջընթացը Dream Factory-ի հետ

Davit Pashinyan
Content Writer

 

Ինչպես է Dream Factory-ն բարելավում էլոկտրոնային առևտուրը, նպաստում մետատիրույթի ընդլայնմանը և պարզեցնում հաճախորդների սպասարկումը 

 

Սննդի և խմիչքների մրցակցային ոլորտում մանրածախ վաճառք իրականացնող ArLeAM ընկերությունն արդեն հայտնի էր դարձել իր որակյալ ապրանքներով, սակայն վերջերս որոշեց կենտրոնանալ նաև առցանց մարքեթինգի և վաճառքի վրա: 

 

Մեր օրերում, երբ առցանց ծառայությունների քանակը սրընթաց աճում է, իսկ էլեկտրոնային առևտուրը դառնում է գերիշխող՝ ArLeAM-ը վճռորոշ է տրամադրված համացանցում իր ներկայությունը և տեսանելիությունը բարձրացնելու հարցում։ Առցանց հարթակում ավելի մեծ ուշադրություն և ավելի շատ հաճախորդների գրավելու նպատակով ArLeAM–ի ընտրությունը կանգ առավ Dream Factory-ի վրա։ 

 

Այս համապարփակ կորպորատիվ փաթեթը, որը ներառում է էլեկտրոնային առևտրի կայքէջերի կոնստրուկտոր հանդիսացող Ucraft ընկերությունը, FastexVerse մետատիրույթը և Hoory ԱԲ օգնականը, օգնեց ArLeAM-ին նորովի ներկայանալ համացանցում և ամբողջովին արդիականացնել իր թվային ռազմավարությունը։ 

 

 ArLeAM առցանց խանութի աշխատանքի բարելավում 

 

Ucraft Next-ի գործածումը զգալիորեն բարելավեց ArLeAM առցանց խանութի աշխատանքը։ Ծառայության շնորհիվ ArLeAM-ը կարողացավ ստեղծել ավելի հարմարավետ խանութ, որտեղ ավելի շահեկանորեն է ներկայացված ընկերության արտադրած օրգանական մրգերի, ընդեղենի և որակյալ գինիների մեծ տեսականին։ 

 

Արտադրանքների ցուցադրումը, վճարման և առաքման եղանակների ինտեգրումը Ucraft Next-ի ներկառուցված ֆունկցիաներից են, ինչը զգալիորեն հեշտացրել է հաճախորդների համար առցանց գնումների փորձառության բարելավումը։ 

 

 

Հաճախորդների հետ հաղորդակցության բարելավում 

Hoory ԱԲ չաթբոտի ներդրումը կարևոր առաջխաղացում էր ArLeAM-ի հաճախորդների սպասարկման ծառայություններում, և հիմա այն դարձել է հաճախորդների սպասարկման առաջնային գործիք ընկերության համար։ 

 

Hoory-ն կարող է շուրջօրյա ռեժիմով պատասխանել ամենատարբեր թեմաների վերաբերյալ բարդ հարցերին՝ այդ թվում տրամադրելով նաև արտադրանքների կամ պատվերի կարգավիճակի վերաբերյալ տեղեկություններ և բարելավելով հաճախորդների սպասարկման ընդհանուր փորձառությունը՝ առանց լրացուցիչ աշխատակիցների ներգրավելու անհրաժեշտության։ 

 

Այժմ ArLeAM –ը կարող է առաջարկել շուրջօրյա ռեժիմով օպերատիվ արձագանքող սպասարկման խողովակներ և հաճախորդների համար ապահովել անհատականացված փորձառություն՝ շատ ավելի արդյունավետ դարձնելով ծագող հարցերի և խնդիրների լուծումը։ 

 

 

 ArLeAM-ի մանրածախ հարթակի վերափոխում մետատիրույթի 

 

Քանի որ ArLeAM-ը շահագրգռված է առցանց փորձառության հեռանկարներով՝ FastexVerse-ի ինտեգրումը կատարյալ լուծում էր։ 

 

Ստեղծելով վիրտուալ խանութ մետատիրույթում՝ ArLeAM-ը հաճախորդներին տրամադրում է իմերսիվ գնումների փարձառություն, որը հասանելի է ամբողջ աշխարհի հաճախորդներին և այցելուներին։ 

ArLeAM-ը կարող է ցանկացած պահի հյուրընկալել իրադարձություններ, վաճառել ապրանքներ և քննարկել իր արտադրանքների տեսականին բոլոր այցելուների հետ։ Այս նոր տեխնոլոգիայի շնորհիվ ArLeAM-ը ներկայանում է որպես ոլորտի նորարարական ապրանքանիշ։ 

 

 

Տնտեսական արդյունավետություն․ ռազմավարական առավելություն 

 

Պատճառներից մեկը, թե ինչու է ArLeAM-ը մյուս կորպորատիվ առաջարկներից նախընտրել Dream Factory փաթեթը, գինն է։ Էլեկտրոնային առևտրի բազմաթիվ այլ կորպորատիվ փաթեթների համեմատ՝ Dream Factory փաթեթը շատ ավելի արդյունավետ է տնտեսական տեսակետից, հատկապես հաշվի առնելով դրանում ներառված ծառայությունները։

 

ArLeAM-ի վերջնական որոշմանը նպաստել են առաջարկվող առաջատար տեխնոլոգիաները և այս ոլորտի համար աննախադեպ գինը, ինչը մրցակցային առավելություն է ապահովում գին-որակ հարաբերակցության տեսակետից։ 

 

ArLeAm-ի կողմից Dream Factory փաթեթի հաջող ինտեգրումը 

 

ArLeAM-ի կողմից Dream Factory փաթեթի ծառայությունների ինտեգրումը ցույց է տալիս ժամանակակից բիզնես միջավայրում թվային վերափոխումների ներդրման հնարավորությունները։ 

 

Օգտագործելով Ucraft Next, FastexVerse և Hoory ծառայությունները՝ ArLeAM-ն ընդլայնել է իր ներկայությունը շուկայում, կատարելագործել փոխգործակցությունն առցանց օգտատերերի հետ, օգտագործել ինտեգրված ծառայությունները, որոնցից են հաճախորդների հետ փոխգործակցության կառավարումը և ռեսուրսների պլանավորումը, ինչպես նաև բարձրացրել է հաճախորդների սպասարկման որակը։ Այդ ծառայություններն օգնում են ArLeAM-ին առանձնանալ այսօրվա՝ հաճախ գերհագեցած առցանց շուկայում։