Ստեղծե՛ք ձեր երազանքի բիզնեսը Dream Factory-ի հետ: Հետադարձ կապ 24/7

Ամրագրել դեմո
Վիդեոյի հիմն. նկար

Powered by

Ստեղծե՛ք ձեր տարածքը Fastexverse-ի վիրտուալ էկոհամակարգում

Իմացե՛ք ավելին FastexVerse-ի մասին

Հատուկ ձեր բիզնեսի համար նախագծված 3D տարածք

Հաղորդակցվեք ձեր հաճախորդների հետ Fastexverse-ի վիրտուալ իրականության մեջ

Բացահայտե՛ք

Fastexverse-ի հնարավորությունները

FastexVerse-ը ձեզ տալիս է նոր հարթակ՝ հաջորդ սերնդի հաճախորդների հետ հաղորդակցվելու և ձեր ապրանքներն ու ծառայությունները ցուցադրելու համար: Հզոր մարքեթինգային և PR գործիքների միջոցով բիզնեսները կարող են արագ առաջխաղացում ապրել, տեսանելիություն ապահովել առաջատար լրատվամիջոցներում և կիրառել խաղային մեթոդներ՝ ընդհանուր բիզնես գործընթացները բարելավելու համար:

Ընտրե՛ք ձեր

Վիրտուալ տարածքի տեսակը

Fastexverses-ի տարածքները ներկայացված են երեք հիմնական կատեգորիաներով՝ Fastex Spaces, Community Spaces և My Spaces: Այս տարածքներից յուրաքանչյուրն առաջարկում է յուրահատուկ փորձ և տարբեր գործիքներ՝ նախատեսված ձեր բիզնեսի հատուկ կարիքները բավարարելու համար:

Մետավերս

Հասանելի է ցանկացած սարքի վրա

Fastexverse-ը հասանելի է վեբ հավելվածների միջոցով, որը թույլ է տալիս ձեր օգտատերերին օգտվել իրենց նախընտրած սարքից։  FastexVerse-ը միշտ հասանելի է թե՛ համակարգչի բրաուզերի, թե՛ բջջային հավելվածի միջոցով:

Ստեղծե՛ք ձեր

Անհատական ավատարը

Բացահայտեք FastexVerse-ի ավատարների հավաքածուի լայն հնարավորություններն ու տարբերակները: Անիմացիոն 3D ավատարների բոլոր տարրերը կարգավորելի են՝ թույլ տալով ձեր օգտատերերին ստեղծել իրենց վիրտուալ «ես»-ը, որն արտացոլում է նրանց ով լինելը:

Վայելե՛ք

Հաղորդակցում իրական ժամանակում, առանց ուշացումների

Fastexverse-ը հարթակ է՝ նախատեսված օգտատերերի միջև սահուն հաղորդակցում ապահովելու համար։ Այն ներառում է ձայնային և վիդեո միացումներ, տեղայնացված աուդիո երկխոսություններ և արագ թվիթներ՝ ձեր ավատարի հետ անմիջական շփման համար:

Հաճախորդների հետ հաղորդակցման և ecommerce-ի ապագան

Տեսնել բոլոր ֆունկցիոնալները

Բիզնեսի համար

Ապահովեք ձեր ներկայությունը նոր թվային միջավայրում և ներկայացրեք ձեր ապրանքներն ու ծառայությունները հետաքրքիր կերպով: Կարող եք նույնիսկ կազմակերպել մասնագիտական հանդիպումներ, միջոցառումներ և համաժողովներ աշխարհի ցանկացած կետից:

Կրթական ոլորտի համար

Կրթական հաստատությունները կարող են վերափոխել վիրտուալ տարածքները ամբողջ աշխարհում հասանելի թվային դասասենյակների, դասախոսությունների դահլիճների և կլոր սեղանների: Ներգրավեք և ոգեշնչեք ձեր ուսանողներին նախկինում անհնարին եղանակներով՝ օգտվելով մետավերսի զորությունից:

Ստեղծագործողների համար

Ի ցույց դրե՛ք արվեստի ձեր գործերը վիրտուալ տարածքներում, որոնք կօգնեն տեսանելի դարձնել ձեր ստեղծագործական ջանքերը: Վերածեք ձեր վիրտուալ տարածքը ցուցասրահի կամ ստուդիայի, որտեղ 3D արվեստը ստեղծագործականության գագաթնակետն է։

Ժամանցի համար

Ընկղմվե՛ք զվարճանքի բոլորովին նոր աշխարհ, որտեղ կարող եք հաճախել վիրտուալ համերգների, մասնակցել համաժողովների, ցուցադրել ֆիլմեր, կազմակերպել հանդիպումներ և շատ ավելին՝ առանց տնից դուրս գալու։

Մեր գործընկերները

Մուտք գործեք մետավերս և մեկ քայլ առաջ եղե՛ք ձեր մրցակիցներից։

Powered by

Վիդեոյի հիմն. նկար